Գլխավոր Էջ




STREET WORKING

Երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործընթացում մեծ դեր է խաղում street-working-ը, քանի որ հենց փողոցի երեխաներն են ամենախոցելի խումբը: Վերջիններիս կարելի է պայմանականորեն բաժանել երկու մեծ խմբերի.

  • Փողոցի երեխաները այն երեխաներն են, որոնք խնամակալությունից դուրս են մնացել և ապրում, գիշերում են փողոցում:
  • Երեխաներ փողոցում այն երեխաներն են, որոնք ունեն տուն և ընտանիք, բայց դուրս են գալիս փողոց գումար վաստակելու, ընտանիքին օգնելու նպատակով: Հաճախ դա արվում է ստիպողաբար, դաժան պատժի սպառնալիքի նախապայմանով: Այս երեխաներին սովորաբար կարելի է տեսնել մանր ապրանքներ վաճառելիս, բեռնակրությամբ զբաղվելիս: Կան դեպքեր, երբ վերը նշվածը ուղղորդվում է մարմնավաճառությամբ և/կամ փոքր իրավախախտումներով:

Street-working-ի փիլիսոփայությունն է այս երեխաներին հնարավորություն տալ իրենց հասակակիցների պես ապրել, իրենց ընտանիքներում, բարենպաստ պայմաններում, ուսում և մասնագիտություն ստանալու հնարավորությամբ:

Street-working-ի գաղափարախոսությունն այն է, որ թե երեխաները, թե իրենց ծնողները հասկանան, որ.

  • Կյանքը փողոցում փակուղի է երեխաների համար,
  • Կյանքը փողոցում անցկացնող, դպրոց չհաճախոխ երեխային սպառնում է տգետ, մարմնավաճառ, հանցագործ դառնալու վտանգը,
  • Փողոցի տված կարճաժամկետ հնարավորությունները ուղղորդվում են բազմաթիվ վտանգներով,
  • Մուրացկանությամբ զբաղվող երեխաները ի վերջո հասարակությունից լքվում են, մեկուսացվում և պիտակավորվում:

Street-working-ի մոտեցումերն են`

  • Չդիտել երեխաներին որպես զոհ, այլ որպես համագործակից,
  • Երեխային հասարակության մեջ ներգրավելու համար ստանձնել ուղեկցողի, այլ ոչ թե օգնականի դեր,
  • Հաջողության հասնելու համար անել ամեն ինչ, որ շահառուն նախաձեռնություն դրսևորի:

Street-worker-ները աշխատանքի ընթացքում պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով`

  • անչափահասների շահերի պաշտպանություն
  • վստահություն
  • չդատապարտում
  • անկեղծություն
  • գաղտնապահություն

Street-working-ի նպատակն է`

  • Հայտնաբերել փողոցում հայտնված և որոշակի գործունեությամբ /մուրացկանություն, մանրավաճառություն/ զբաղվող երեխաներին
  • Դիտարկել այդ երեխաների վարքը, նրանց միջավայրը,
  • Վերահսկել այդ երեխաների ներկայությունը փողոցում
  • Տրամադրել խորհրդատվություն, վարել անհատական զրույցներ

Որպեսզի հերթապահությունները լինեն արդյունավետ, դրանք պետք է լինեն շաբաթական 2 անգամ, իսկ տևողությունը 2 ժամ, ընդ որում և ցերեկային, և երեկոյան ժամերին: Հերթապահությունները անհրաժեշտ է իրականացնել քաղաքի առավել բանուկ հատվածներում` մետրո-կայարաններին, գետնանցումներին, եկեղեցիներին, շուկաներին, հյուրանոցներին, ռեստորաններին, կինո-թատրոններին և այլ ժամանցային վայրերին հարող տարածքներում, զբոսայգիներում և այլն: Յուրաքանչյուր հերթապահությանը պետք է մասնակցեն առնվազն 2 մասնագետ` սոցիալական աշխատող և հոգեբան, ցանկալի է տղա և աղջիկ:

Առաջին հանդպման ժամանակ street-worker-ները պետք է ներկայանան և պատմեն իրենց աշխատանքի մասին /ինչ են նրանք անում և ինչու/, և առաջին հանդիպումը պետք է տևի մինչև 30 րոպե, որի ընթացքում street-worker-ները պետք է ստանան նվազագույն տեղեկատվությունը երեխայի մասին: Այնուհետև, ստացած տեղեկությունները անհրաժեշտ է ամփոփել առաջին հանդիպման թերթիկում(Annex 2): Փողոցի հերթապահության թերթիկը պետք է լրացվի ամենայն մանրամասնությամբ, ինչը հետագայում կտա հնարավորություն օբյեկտիվ վերլուծություն կատարել (Annex 3):

Յուրաքանչյուր հերթապահությունից հետո street-worker-ները պետք է հայտնաբերված երեխաների և նրանց ընտանիքնրի վերաբերյալ տեղեկատվությունը մութքագրեն հատուկ ստեղծված տվյալների բազայում(Annex 5): Ամսվա ընթացքում կատարված փողոցի հերթապահությունների մասին ամփոփ տեղեկատվությունը պետք է պարունակվի փողոցի հերթապահությունների գրաֆիկում(Annex 4):

 

Փաստաթղթերը մշակվել են World Vision ՄԲԿ-ի “Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ” ծրագրի շրջանակներում:

 

 


 
 

Մեր մասին | Երեխա | Ծնող | Մանկավարժ | Իրավապահ մարմիններ | Լրագրող
Copyright © "People In Need" Հայաստանյան մասնաճյուղ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Այս կայքը ստեղծվել է "Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում" ծրագրի շրջանակներում, որը ֆինասնավորվում Եվրամիության կողմից իրականացնում են People In Need-ը, Հույս և օգնություն -ը, Հ.Օ.Մ. -ը:
webmaster