Գլխավոր Էջ




ԴԵՊՔԵՐ

2009թ. ապրիլի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հովհաննիսյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման ՀՀ քր. օր. 132.1 հոդվածի համաձայն: Հունիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Գարիկ Հովհաննիսյանը մեղադրվում է Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի 2 սաներին մուրացկանության դրդելու, գումարները վերցնելու և գումարի քիչ լինելու դեպքում նրանց դաժանորեն պատժելու մեջ: Նախաքննական մարմինը Գարիկ Հովհաննիսյանին մեղադրել էր ՀՀ քր.օր. 166 հոդվածով "Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու համար": Սակայն ավելի ուշ նրան մեղսագրվող արարքը ձևակերպվել էր "Երկու կամ ավելի անչափահաս անձանց հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության նմանվող վիճակի մեջ պահելը" հոդվածի շրջանակներում, այսինքն արաքը որակվեց որպես աշխա-տանքային թրաֆիքինգ:

 

 

 


 
 

Մեր մասին | Երեխա | Ծնող | Մանկավարժ | Իրավապահ մարմիններ | Լրագրող
Copyright © "People In Need" Հայաստանյան մասնաճյուղ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Այս կայքը ստեղծվել է "Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում" ծրագրի շրջանակներում, որը ֆինասնավորվում Եվրամիության կողմից իրականացնում են People In Need-ը, Հույս և օգնություն -ը, Հ.Օ.Մ. -ը:
webmaster