Գլխավոր Էջ




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 հունիսի 2010թ. ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Անդրեա և Վահե Քուշքերյանների, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ անցկացրեց Երևանի 1-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը, որին մասնակցել են Երևանի տարբեր դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ: «Դեպի աշխարհ` հարմար երեխաներին» խորագիրը կրող խորհրդաժողովը, որն անցկացվում է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության հովանու ներքո, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգության Խորհրդի նմանակումն է և նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Խորհրդաժողովի մասնակից աշակերտները, ստանձնելով տարբեր երկրների պատվիրակների դերեր, կքննարկեն և հռչակագիր ընդունեցին Կրթություն բոլորի համար, Երեխաների աղքատություն, Երեխաների թրաֆիքինգ հիմնահարցերի շուրջ: Խորհրդաժողովի աշխատանքային լեզուն անգլերեն էր: Երևանի 1-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ս/թ. հունիսի 1-ին, ժամը`11:00-ին Էրեբունի Պլազա հյուրանոցի «Էրեբունի» սրահում: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ ՀԱ նախագահ Արմինե Պոդոսյանը և այլ ներկայացուցիչներ:

Ապրիլի 27ին Golden Tulip Hotel Yerevan-ում տեղի ունեցավ People in NeedԵրեխաների թրաֆիքինգը Հայաստանում. ուսումնասիրություն թիրախ խմբերի երեխաների և հանրային իրազեկվածության վերաբերյալ հաշվետվության շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Միլադա Կիլիանովան, ծրագրի համակարգող Տաթևիկ Բեժանյանը, ինչպես նաև տեղական գործընկեր “Հույս և Օգնություն” ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը: Հետազոտության արդյունքները ներկայացրին ՀՕՄ-ից ծրագրի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը (1200 տնային տնտեսություններում անցկացված հարցումներ) և “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացայի նախագահ Միրա Անտոնյանը (ընդհանուր հետազոտության արդյունքներ և արված առաջարկություններ):

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու People in Need-ի Երեխաների թրաֆիքինգը և շահագործումը Հայաստանում. ուսումնասիրություն թիրախ խմբերի երեխաների և հանրային իրազեկվածության վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է երեխաների թրաֆիքինգի երևույթի վերաբերյալ երեխաների և ազգաբնակչության իրազեկվածությունը, դրա ընկալումը և ըստ այդմ, երևույթից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ իմացությունը` օրենսդրական-իրավական և սոցիալական պրակտիկայի համատեքստում: Սույն հետազոտությունը “People in Need” չեխական հասարակական կազմակերպության կողմից իրագործվող “Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելում” ծրագրի բաղադրիչն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից: Ծրագիրը իրականացնում են “People in Need” չեխական կազմակերպությունը տեղական գործընկեր “Հույս և Օգնություն” ՀԿ-ի և ՀՕՄ-ի հետ համատեղ:

Ներկայացումը տեղի կունենա ս/թ Ապրիլի 27-ին, ժամը 15:00
Golden Tulip Hotel Yerevan (Աբովյան 14 հասցեում) հյուրանոցի Vivaldy Combined հանդիպումների դահլիճում:

Անհամբեր սպասում ենք Ձեզ:


“Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի շրջանակներում հայտարարվել էր տենդեր` հեռուստաքարոզարշավ կազմակերպելու և իրականացնելու համար: Հաղթող է ճանաչվել Status and Co ընկերությունը:


15.04.2010թ.-17.04.2010թ ք. Ծաղկաձորում տեղի ունեցավ «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում և աջակցության կազմակերպում, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետների հմտությունների և կարողությունների զարգացում» թեմայով սեմինարը: Սեմինարի նպատակն էր տրամադրել գիտելիքներ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման վերաբերյալ և խթանել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշպանության հարցում: մարզային կառույցների միջև: Սեմինարին մասնակցեցին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետները և ՀՀ Ոստիկանության մարզային ԱԳԲ-ների տեսուչները:
Սեմինարի բացմանը ելույթ ունեցան ՀՀ Արգործնախարարությթյան միջազգային կազմակերպությունների վարչության պետ Յյունիկ. Աղաջանյանը և ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ` Արմինե Թանաշյանը:


Լրագրողական մրցույթ

 Երեխաների թրաֆիքինգի հիմնախնդիրները Հայաստանում թեմայով լավագույն վերլուծական նյութը:

 “People in Need” չեխական կազմակերպության “Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում հայտարարվում է լրագրողական մրցույթ “Երեխաների թրաֆիքինգի հիմնախնդիրները Հայաստանում” թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել Հայստանյան բոլոր լրատվամիջոցները և անկախ լրագրողները:
Նպատակը`
Զարգացնել Հայաստանում վերոնշյալ թեմայի շուրջ լուսաբանումը ԶԼՄ-ներում` տպագիր, էլեկտրոնային, հեռուստա և ռադիո : Բարձրացնել հանրության իրազեկվածությունը երեխաների թրաֆիքինգին առնչվող խնդիրների և կանխարգելման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Ժամանակացույց`
Մրցույթին ներկացվող նյութերը պետք է լույս տեսնեն կամ հեռարձակվեն 2010թ. ապրիլի 1-ից մինչև 2010թ.նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթի արդյունքները կհարապարակվեն մինչև 2010թ. նոյեմբերի 15-ը:
Լավագույն նյութերի ընտրությունը`
մրցույթին ներկայացված նյութերը կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների.

  1. նյութում երեխաների թրաֆիքինգի հիմնախնդիրների թեմայի լուսաբանման մակարդակի, խորության և մատչելիության համատեղումը:

  2. Նյութի ընդհանուր ներդաշնակությունը, յուրօրինակությունը:

Նյութը ներկայացնելու վերաբերյալ պահանջները`
մրցույթին մասնակցող նյութերը պետք է ներկայացնել(կից տես` մասնակցության հայտը)
People in Need
կազմակերպության հայաստանյան գրասենյակ (Արաբկիր 41 փողոց, տուն 3/1) կամ ուղարկել nyut@stopchildtrafficking.am էլ. հասցեին`
հետևյալ ֆորմատներով:

  1. Տպագրված նյութի պատճեն (scan) JPG /PDF ֆորմատով, ինչպես նաև text (doc) ֆորմատով:

  2. Ինտերնետային ԶԼՄ-ում տեղադրված նյութերը ներկայացնել` նշելով ինտերնետ կայքի կապը (link), որտեղ տեղադրված է նյութը:

  3. Հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակված նյութերը էլեկտրոնային կրիչների վրա (CD/DVD) պետք է ուղարկել People in Need կազմակերպության հայաստանյան գրասենյակ:

 

Անվանակարգերը

I մրցանակ

(հզ.դրամ)

II մրցանակ

(հզ.դրամ)

III մրցանակ

(հզ.դրամ)

1.

Լավագույն հոդված  (տպագիր կամ էլեկտրոնային)

150.000

100.000

50.000

2.

Լավագույն ռադիոռեպորտաժ/հաղորդում

150.000

100.000

50.000

3.

Լավագույն հեռուստառեպորտաժ/հաղորդում

150.000

100.000

50.000

“PEOPLE IN NEED” (PIN) չեխական կազմակերպությունը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, զարգացման և կրթական ծրագրերի կազմակերպմամբ` ինչպես Չեխիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Կազմակերպությունն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը և իրականացնում է սոցիալական ինտեգրման և զարգացման ծրագրեր:

“Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագիրը, որը նպատակ ունի կանխարգելել ՀՀ-ում երեխաների թրաֆիկինգ երևույթը (իրազեկում, ուսուցում, աջակցություն): Ամրապնդել երեխաների պաշտպանությունը ՀՀ-ում` համագործակցելով պետական և հասարակական կառույցների հետ: Հավելյալ տեղեկությունների համար դիմել` ծրագրի մամլո պատասխանատու
Լիանա Գյոզալյանին ,
հեռ (010) 259 459, (093) 347 077


Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մեծ դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված “Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում” հետազոտության արդյունքների ներկայացմանը: Ասուլիսին ելույթի խոսքով հանդես եկան` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` պրն. Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար պրն. Ֆիլարետ Բերիկյանը, Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ տկն. Ձյունիկ Աղաջանյանը: Հետազոտությունը իրականացվել է 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Հայ Օգնության Միության կողմից: Դրա շրջանակներում երեխաների թիրախ խմբերը երկուսն են: Առաջին խումբը ներառում է քաղաքային և գյուղական հանրակրթական դպրոցների երեխաներին, իսկ երկրորդ խումբը` սոցիալական ու դաստիարակչական նշանակության 5 տարբեր տիպի հաստատություններում գտնվող 5-18 տարեկան երեխաներին: Հետազոտության երրորդ թիրախ խումբը ընդհանուր բնակչությունն է:


Սույն թվականի մարտի 30-ին ժամը 11.00-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության մեծ դահլիճում (Ֆրիկ փող.21) տեղի կունենա մամլո ասուլիս` նվիրված “Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում” հետազոտության արդյունքների ներկայացմանը:

Ասուլիսին ելույթի խոսքով հանդես կգան` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` պրն. Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը:


«People in need» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղը, տեղական գործընկեր «Հույս և օգնություն» հկ-ի հետ համատեղ լրագրողների մասնակցությամբ կազմակերպել էր «Երեխաների աշխատանքը ՀՀ-ում» թեմայով կլոր սեղան- քննարկում, որը նպատակ ուներ բարձրաձայնել երեխաների սոցիալական խնդիրների մասին:

Կլոր սեղանին մասնակցեցին «People in Need»-ի «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագրի ղեկավարը և համակարգողը, «Հույս և Օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը, ՀՕՖ-ի “Երեխաների աջակցության կյենտրոնի” տնօրեն Միրա Անտոնյանը, UNICEF-ից Երեխաների պաշտպանության և հանրային կապերի գխով օգնական Հասմիկ Առաքելյանը, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունայնը:


“Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի շրջանակներում հայտարարվել էր տենդեր` երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ կոմիքս և “Երեխաների թրաֆիքինգի ֆենոմենը Հայաստանում” ուսումնասիրության զակույցը տպագրելու համար: Հաղթող է ճանաչվել "Sali design" ՍՊԸ-ն:


“People in Need” Չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, 2009 թվականի մայիսից իրականացնում է Հայաստանում “Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հայտարարվում է տենդեր` երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ կոմիքս տպագրելու համար: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու տենդերին` համաձայն ներքոնշյալ պահանջների:
Ընտրված կազմակերպությունը պատասխանատու է լինելու կոմիքսի տպագրման, հետտպագրական աշխատանքների համար:

Կոմիքսը բաղկացած է 16 գունավոր էջերից, A4 ֆորմատի`

  • Էջերը` 170 գր ոչ փայլուն կավճապատ թուղթ, 4+4
  • կազմը` 250 գր ոչ փայլուն կավճապատ թուղթ, 4+4

և պետք է տպագրվի 5000 օրինակով մինչև Մարտի 15:

PIN-ը իրեն իրավունք է վերապահում չվճարել կատարողին, եթե մեկ կամ ավելի պահանջները բավարարված չեն կամ ժամանակին արված չեն:

Տենդերի հայտերը պետք է պարունակեն ռեգիստրացիոն մանրամասները կազմակերպության մասին, մանրամասն բյուջե և կոնտակտները:

Հայտերը, լրացված անգլերեն կամ հայերեն լեզուներով, խնդրում ենք ուղարկել որքան հնարավոր է շտապ մինչև փետրվարի 28-ը տիկին Միլադա Կիլիանովային, People in Need, ՀՀ Երևան, Արաբկիր 41 փող. 3/1 տուն:



“People in Need” Չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, 2009 թվականի մայիսից իրականացնում է Հայաստանում “Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է տենդեր` “Երեխաների թրաֆիքինգի ֆենոմենը Հայաստանում” ուսումնասիրության զեկույցի տպագրության համար:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու տենդերին` համաձայն ներքոնշյալ պահանջների: Ընտրված կազմակերպությունը պատասխանատու է լինելու էջադրման, տպագրության, թելակարման և ջերմաամրացման (տերմապերեպլյոտ) համար:

Զեկույցը բաղկացած է 270 էջերից (150 էջ հայերեն և 120 էջ անգլերեն), որից 70 գունավոր են: Էջերը պետք է լինեն A4 ֆորմատի, 90 գր անփայլ կավճապատ, իսկ կազմը 250 գր անփայլ կավճապատ և լամինապատ: Զեկույցը տպագրվելու է 1000 օրինակով մինչև մարտի 15-ը:

PIN-ը իրեն իրավունք է վերապահում չվճարել կատարողին, եթե մեկ կամ ավելի պահանջները բավարարված չեն կամ ժամանակին արված չեն:

Տենդերի հայտերը պետք է պարունակեն ռեգիստրացիոն մանրամասները կազմակերպության մասին, մանրամասն բյուջե և կոնտակտները:

Հայտերը, լրացված անգլերեն կամ հայերեն լեզուներով, խնդրում ենք ուղարկել որքան հնարավոր է շտապ մինչև փետրվարի 28-ը տիկին Միլադա Կիլիանովային, People in Need, ՀՀ Երևան, Արաբկիր 41 փող. 3/1 տուն:



 Հունվարի 21-23-ին “People in Need” Չեխական Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը “Վորլդ Վիժն -Հայաստան” –ի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր լրագրողների համար սեմինար “Հետաքննող լրագրություն մարդկանց թրաֆիքինգի մասին” թեմայով: Սեմինարը վարում էին Դրյու Սալլիվանը Բոսնիա-Հերցեգովինայից և Էդիկ Բաղդասարյանը ՀՀ-ից: Եռօրյա սեմինարի ընթացքում լրագրողներին ներկայացվեց ինչ է թրաֆիքինգը, աշխարհում նրա տարածվածությունը, թրաֆիքինգի լուսաբանման խնդիրները, հարցազրույց վարելու հիմունքները: Փորձագետները ներկայացրեցին պատմություններ իրենց պրակտիկայից, ցուցադրվեցին ֆիլմեր: Սեմինարի երկրորդ օրը հրավիրվեցին նաև ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով զբաղվող միջազգային, տեղական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և լրագրողներին հնարավորություն տրվեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները նրանցից:

“People in Need” “Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի շրջանակներում նախատեսված են ևս 3 քննարկումներ լրագրողների համար:



“Սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողները հրավիրվում են մասնակցելու եռօրյա դասընթացի մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ

 Հեռուստա-ռադիո, տպագիր և էլեկտորնային մամուլում աշխատող լրագրողները հրավիրվում են մասնակցելու եռօրյա դասընթացի մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ:
Դասընթացը կազմակերպել են Վորլդ Վիժն Հայաստանը և “People in Need” ընկերության Հայաստանյան մասնաճյուղը` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողների ներուժը և կրթել նրանց թրաֆիքինգի թեմայի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ:
2010 թ.-ի հունվարի 21, 22 , 23 –ին կանցկացվի եռօրյա դասընթաց, որը կվարի հանրահայտ լրագրող-դասընթացավար Դրյու Սալիվանը Բոսնիա-Հերցեգովինայից:Պրն. Սալիվանը կրթել է հարյուրավոր լրագրողների աշխարհի մի շարք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրաքում, Հորդանանում, Պաղեստինում, Բուլղարիայում, Ռումինիայում և այլուր: Հարցազրույցներ է վարել թրաֆիքինգի զոհ դարձած հարյուրավոր մարդկանց հետ, պատրաստել և խմբագրել է մի շարք նյութեր:

Պրն. Սալիվանի աշխատանքային փորձի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով հետեւյալ ինտերնետային կայքերը.
www.cin.ba - Center for Investigative Reporting,
www.reportingproject.net - Organized Crime and Corruption Reporting Project:

Դասընթացի ավարտից հետո 12 ամիսների ընթացքում կուսումնասիրվեն մասնակից լրագրողների լուսաբանումները թրաֆիքինգի թեմայով և երեք լավագույն նյութերը կստանան մրցանակ:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Վորլդ Վիժն Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի պատասխանատու Թամարա Բարբակաձեին` 099 40 41 20 հեռախոսահամարով կամ “People in Need” ՀԿ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի պատասխանատու Տաթևիկ Բեժանյանին 093 90 01 49 հեռախոսահամարով:


“Տեղեկացվածության արդյունավետության բարձրացումa> և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի շրջանակներում հայտարարվել էր տենդեր` երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվական նյութեր պատրաստելու համար: Հաղթող է ճանաչվել "Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա" ՀԿ-ն:


“People in Need” Չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, 2009 թվականի մայիսից իրականացնում է Հայաստանում  “Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հայտարարվում է տենդեր` երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվական նյութեր պատրաստելու համար:Նյութերը նախատեսված են լինելու երեխաների համար: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու տենդերին` համաձայն ներքոնշյալ պահանջների:Ընտրված ՀԿ-ն պատասխանատու է լինելու նյութերի պատրաստման և դիզայնի համար, այսինքն հեղինակային գործի, նյութերի տպագրումը պայմանագրի մաս չի հանդիսանում:

Նյութերի տեսակները`

  • Տպագրված նյութեր` գրքույկներ, թռուցիկներ, պաստառներ, որտեղ կտրվի ամբողջական տեղեկություն երեխաների թրաֆիքինգի խնդրի և առկա աջակցության վերաբերյալ
  • Տեսահոլովակ` երաշխավորելու համազգային տեղեկատվական արշավի ազդեցությունը և երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվության տարածումը: Տեսահոլովակը ուղղված է լինելու այլ տեղեկատվական աղբյուրների խրախուսմանը, ինչպիսինն է տեղեկատվական կայք, որտեղ հետաքրքրված անձիք կարող են ավելի մանրամասն տեղեկություն ստանալ հասարակության խոցելի խմբերին տրամադրվող առկա աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին:  

Թիրախ խումբ`12-15 տարեկան երեխաներ:

Պահանջները հայտ ներկայացնող կազմակերպության համար`

  1. Կազմակերպության ապացուցված փորձը սոցիալական գովազդի ծրագրերում
  2. Երեխաների իրավունքների պաշտպաության հարցերի և/կամ ընդհանրապես թրաֆիքինգի վերաբերյալ բազմակողմանի իմացություն
  3. Ներքին, կամ արտաքին համագործակցությունը երեխաների հաղորդակցության հարցերով փորձագետի հետ նշանակալի է:
  4. Շահագրգռված ՀԿ-ները պետք է ներկայացնեն գործողությունների և բյուջեի մանրամասն նկարագիրը:  

PIN-ը իրեն իրավունք է վերապահում չվճարել կատարողին, եթե մեկ կամ ավելի պահանջները բավարարված չեն կամ ժամանակին արված չեն: 

Տենդերի հայտերը պետք է պարունակեն ռեգիստրացիոն մանրամասները կազմակերպության մասին, գործողությունների մանրամասն նկարագրությունը և ժամանակացույցը, բյուջեն և կոնտակտները:

Հայտերը, լրացված անգլերեն լեզվով, խնդրում ենք ուղարկել մինչև նոյեմբերի 30-ը տիկին Միլադա Կիլիանովային, People in Need, ՀՀ Երևան, Արաբկիր 41 փող. 3/1 տուն:  


5 նոյեմբեր 2009 թ-ին “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում “Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի հետ համատեղ Երևան քաղաքի Հ. Իսակովի անվան թիվ 132 դպրոցում կազմեկրպվել է “Հարգենք օրենքները” թեմայով միջոցառումը, որին մասնակցել են 9-րդ և 10-րդ դասարանի 30 աշակերտներ: Հանդիպման առիթը եղել է միգարցիայի և թրաֆիքինգի մասին քննարկումը, որը կազմակերպվել էր ինտերակտիվ` ոչ ֆորմալ կրթության մեթոդով: Միջոցառմանը մասնակցած աշակերտները բաժանվել են խմբերի` ունենալով խնդիր-առաջադրանք, կազմել պետության հիմնասյունները, խորհրդանիշները և պահպանել ազգային ավանդույթները: Միջոցառումը վարել է Երևանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ամալյա Գրիգորյանը:

“Խաղ-առաջադրանքի ընթացքում աշակերտները իրենք են տվել այն հարցերը, թե ինչ է հարկավոր այլ երկիր գնալու և սահմանը հատելու համար, ինչ է նշանակում սահման և անձնագիր և որն է ապօրինի միգարանտի կարգավիճակից խուսափելու առաջնային պայմանները, ինչից հետո սահուն անցում է կատարվել թրաֆիքինգի թեմային, բացատրվել են թրաֆիքինգի տեսակները, մեթոդները, կիրառման ձևերը, ինչպես նաև խուսափելու առաջնային պայմանները”,- ասում է Ա. Գրիգորյանը և հավելում, որ համատեղ քննարկումների, ինչպես նաև հարց ու պատասխանի ընթացքում պարզաբանվել են աշակերտների կողմից առաջադրված բոլոր հարցերը:


“Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում” ծրագրի շրջանակներում իրականացվող իրավիճակային հետազոտության համար հայտարարվել էր տենդեր, որի հաղթող է ճանաչվել “Ներդաշնակ հասարակություն” Սոցիալական Աշխատողների Ասոցիացիան:

 

 

 

 

 

 


 
 

Մեր մասին | Երեխա | Ծնող | Մանկավարժ | Իրավապահ մարմիններ | Լրագրող
Copyright © "People In Need" Հայաստանյան մասնաճյուղ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Այս կայքը ստեղծվել է "Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում" ծրագրի շրջանակներում, որը ֆինասնավորվում Եվրամիության կողմից իրականացնում են People In Need-ը, Հույս և օգնություն -ը, Հ.Օ.Մ. -ը:
webmaster