|
Սիրելի´ բարեկամ,
Բարի գալուստ մեր կայք:
Ժամանակակից աշխարհում թրաֆիքինգի խնդիրը, ցավոք, դարձել է արդիական: Այն թաքնված, խիստ շահութաբեր և դժվար բացահայտելի հանցագործություններից է և վերաբերվում է բոլորին: Պայքարելու համար անհրաժեշտ է լինել տեղեկացված և միասնական:
Մեր կայքը կօգնի Ձեզ մանրամասն ուսումնասիրել թրաֆիքինգի երևույթը, ծանոթանալ միջազգային և ազգային թրաֆիքինգին վերաբերվող օրենսդրությանը, տեղեկանալ Հայաստանում տեղի ունեցող համապատասխան դեպքերի և դատավարությունների մասին, ինչպիսի աջակցություն կարելի է ստանալ և որտեղ, ինչպես նաև բեռնել բազմազան նյութեր թրաֆիքինգի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ձեր իսկ հարմարության համար, կայքը ունի համապատսխան բաժիններ երեխաների, իրենց ծնողների, մանկավարժների, իրավապահ մարմինների և լրագրողների համար, որտեղ նրանք կարող են գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները առանց դժվարության և երկար որոնումների:
Կայքում նաև տեղադրված է ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԳԻՐՔ, որտեղ կարող եք հայտնել Ձեր կարծիքը կայքի մասին, թողնել Ձեր առաջարկությունները, տալ Ձեզ հուզող հարցերը: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի դերը Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում:
Մաղթում ենք բարի ընթերցում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
|